ԱՄՆ-ի Սենատում քննարկվել է Ղարաբաղի շրջափակման հարցը: Բոլորը միաբերան ասել են, որ սա էթնիկ զտում է և ցեղասպանության տարրեր է պարունակում: Մի հինգ հարյուր անգամ հնչեցվել է մտահոգություն և դատապարտում: Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, հայամետ գործիչ Մենենդեսը հարցրել է պետքարտուղարի տեղակալուհի Յուրի Քիմին՝ ինչու՞ չեք կիրառում 307 բանաձևը և շարունակում եք ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Վերջինս պատասխանել է, որ դա համապատասխանում է ԱՄՆ-ի ազգային շահերին:
Այնպես որ, սիրելի հայ ժողովուրդ, քեզ պինդ պահիր, կարևորը չխելագարվելն է:
Բաքվում կրկին հրճվում են:
Գարիկ Քեռյան